Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել էր՝ նրանք, ովքեր ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ «Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, ովքեր 2019 թվականին Ղարաբաղն անվանեցին հայկական»,- ասել է Ալիևը։

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իշխանության թևի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ Ալիևի հայտարարության մասին մեկնաբանություն ստանալու նպատակով:

Մեր մի շարք հարցերին, թե արդյոք ինքն ու իր թիմակիցները կարծում են, որ Արցախը Ադրբեջան է, կամ թե ինչու միայն հիմա՝ Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթից հետո Ալիևը հանդես եկավ նման հայտարարությամբ, պատգամավորը միայն ասաց․

«Ես ծանոթ չեմ այդ տեքստին, ուստի՝ չեմ կարող որևէ հարցի պատասխանել, բայց կարող եմ ասել, թե ինչ եմ մտածում Արցախի մասին: Իմ անունից հիմա էլ եմ ասում Արցախը Հայաստանն է, բայց, իհարկե, ոչ Հայաստանի Հանրապետությունը: Ինչ որ մեկը կասկածո՞ւմ է, որ այն Հայաստանն է, ինչպես Կարսը, Արդահանը»,- ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել