Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանխատեսել է, թե երբ Բաքուն և Երևանը կբարելավեն հարաբերությունները։ Նա այս մասին հայտարարել է «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։

«Առաջիկա տասը տարում մենք ավելի ուժեղ կլինենք, և հուսով եմ, որ այդ ժամանակ, միգուցե 10 տարի հետո, Հայաստանի հետ կապված բոլոր թյուրիմացություններն ու խնդիրները կլուծվեն։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանը լիովին ինտեգրվելու է, և տարածաշրջանի երեք երկրներն արդեն կունենան սերտ համագործակցություն»,- նշել է նա:

Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, բայց այս գործընթացին այլընտրանք չկա, ընդգծել է Ալիևը։

«Ադրբեջանական հասարակությունը ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին։ Հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, բայց մեզ նոր պատերազմ պետք չէ։ Միևնույն ժամանակ, մենք պետք է պաշտպանվենք Հայաստանից եկող հնարավոր «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) ռիսկերից։ Ուստի մի կողմից մենք պետք է հզորացնենք մեր բանակը, մյուս կողմից՝ ադրբեջանական հասարակությանը պատրաստենք խաղաղության»,-ասել է Ալիևը։

Նա առաջարկել է կապեր հաստատել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության միջև՝ հասարակական կազմակերպությունների, լրագրողների մակարդակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել