Միկչև 2018-ը մեզ ինկուբատորի մեջ էին պահում. ոչ գիտեինք դաժան աշխարհաքաղաքականությունն ինչ ա, ոչ գիտեինք պատերազմն ինչ ա, ոչ էլ մտքներովս կանցներ, որ մեր պես ազգին երբևէ ինչ որ բան կարա սպառնա: Պետությունը ներկայացնող կար, բանակը լավից-վատից պահող կար, Արցախը մերն էր, ժեխն էլ ծակերում նստած:
2018-ից հետո մեզ զոռով հանեցին մեր տաք ու ապահով միջավայրից, ասեցին, որ թալանված ենք, դրա դեմ պետքա պայքարենք: Ումից ու ինչ էին թալանել՝ քչերին հետաքրքրեց: Մեզ հանեցին մի աշխարհ, որի գոյության մասին մենք 26 տարի ա մոռացել էինք, իսկ ոմանք անգամ չէին էլ տեսել այն:
Մենք մեր ձեռքով քանդեցինք ինկուբատորի պատերը, որպեսզի դուրս գանք ավելի լավ աշխարհ, որն իրականում պարզվեց ջունգլի էր. իր չգրված օրենքներով ու ոչ մի տեղ չամրագրված նորմերով: Մեզ էսքան տարի ջունգլիի մեջ ապահովագրել, մեկուսացրած պահել էին, որպեսզի չտեսնեինք ու չզգայինք էն, ինչ զգում էին մյուս ազգերը:
Քաոսը, պատերազմն ու արհավիրքները չհարցրեցին, թե քանի հազարամյակի պատմություն ունենք, չհարցրեցին, թե ովքեր են մեր նախապապերը: Անգամ առաջին քրիստոնյա լինելը մեզ չփրկեց քրիստոնյա աշխարհի աչքի առաջ վերստին կոտորվելուց:
Մենք բախվեցինք իրական աշխարհի բետոնե պատին ու մի ողջ սերունդ զոհ գնաց մեր արկածախնդրությանը:
Մենք էլ երբեք ինկուբատոր չենք վերադառնալու, որովհետև անվերադարձ լքել ենք այն, քանդել պատերը: Հիմա մեզնից հասնում է միայն ուժեղ լինել, դիմակայել ջունգլիի օրենքներին, զտել մեզնից դավաճան թերմացքներին ու պահպանել ազգ կոչվելու մեր իրավունքն էս արևի տակ:
Մեկընդմիշտ հիշեք. մեր՝ թափառական չդառնալու համար մեզնից բացի ոչ ոք չի պայքարելու: «Ամեն մեկն իր համար». էս ա ջունգլիի օրենքը: Կամ կպայքարես ու ողջ կմնաս, կամ կուլ կգնաս աշխարհին:
Ամուր եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել