Tert.am-ը գրում է.

44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, որն ապրիլի 25-ից հացադուլ էր հայտարարել՝ նշելով, որ մայիսի 8-ին կդիմի ծայրահեղ քայլի՝ ինքնահրկիզման, զոհված զինծառայողների ծնողների հորդորով դադարեցրել է հացադուլը։

«Միանում եմ իրենց պայքարին, հուսով եմ չեք հուսախաբվում»,-Ազատության հրապարակում հայտարարել է նա՝ հավելելով, որ իրենք հասնելու են Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։ 

«Եթե մոտակա օրերս չձերբակալվեց, հրաժարական չտվեց, չփախավ, հաստատ ամսի 8-ին մեր ձեռքից չի փախնելու։ Շուշիի ազատագրման օրը ինքը վարչապետ չի նստելու։ Շուշին դժգույն դժբախտ քաղաք համարողն իրավունք չունի հայոց վարչապետ կոչվելու»,-նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել