Tert.am-ը գրում է.
Ընդդիմադիրների երրորդ խումբը քայլերթով Երևան է շարժվում Ապարանից՝ Դրոյի շիրիմի մոտից։ Նրանց շարքում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մեր բոլոր քաղաքացիներին փորձում են համոզել, խաբել, թե իբրև այս ուժերը գան, կբերեն պատերազմ։ Ուզում եմ ասել՝ ոչ, մենք կկարողանանք ապահովել խաղաղություն Արցախում և Հայաստանի անվտանգությունը։ Թույլ չենք տա, որ դրսի թշնամիները և նրանց ներսի համախոհները Հայաստանը, Արցախը տանեն դեպի կործանում»,- ասաց նա։
Քայլերթի մեկնարկին մասնակիցները կատարեցին «Ելի՛ր, դաշնակ Դրո» երգը։
Այսօր ընդդիմադիրների մեկ այլ խումբ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանի գլխավորությամբ քայլերթով դեպի Երևան է գալիս Սարդարապատից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/04/28/protest/3795056
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել