Hraparak.am-ը գրում է.

«Խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հետ կապված՝ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է»,- այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ։

Զրույցի ընթացքում քննարկվել են բանակցություններ վարելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված հարցեր։

Իլհամ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել