Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 23-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս  «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա  Սանասար Ա.-ի ուղղությամբ:

Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ոչ ոք չի տուժել: Արդեն տեղում Լուսինե Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Սանասար Ա.-ն խլել է զենքը իր ձեռքից և հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ինչից հետո իր ձեռքերի հատվածում վնասվածք է պատճառել ու ինքը տնից վերցրել է դանակը և սպառնացել է, որ  Սանասար Ա.-ն զենքը վերադարձնի իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել