Tert.am-ը գրում է.

Ղազախստանի իշխանությունները կարող են ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանին ներառել Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուշադրություն է գրավում ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանի վիրավորական և ըստ էության կանխակալ ելույթը։ Միգուցե նրա հայտարարությունը արտացոլում է ռուսական հասարակության և քաղաքական իսթեբլիշմենթի որոշակի հատվածի տեսակետները, բայց ոչ մի կերպ չի համապատասխանում մեր երկրների միջև համագործակցության ոգուն և բովանդակությանը և պետությունների ղեկավարների մակարդակով գոյություն ունեցող համաձայնագրերին»,- ասել է Սմադիարովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել