Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանը հայտարարել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO) դուրս գալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է կազմակրեպության Twitter-ում: «Ռուսաստանը հայտարարել Է UNWTO-ից դուրս գալու՝ իր մտադրության մասին»,- ճշտվում Է հրապարակման մեջ: Կազմակերպությունում նշել են, որ Մոսկվային անհրաշետ Է հետեւել «պաշաճ ընթացակարգին, UNWTO-ից դուրս գալու համար «կպահանջվի մեկ տարի»:

Ավելի վաղ EFE գործակալությունը, վկայակոչելով աղբյուներ, հայտնել Է, որ ՌԴ-ն հայտարարել Է UNWTO-ից դուրս գալու մասին: UNWTO-ում պարզաբանել են, որ կազմակերպության՝  ապրիլի 27-ին Մադրիդում սկսված արտահերթ Գլխավոր ասամբլեան (ԳԱ), որտեղ պլանավորվել Էր քվեարկել ՌԴ-ի անդամության հնարավոր դադարցեման հարցի շուրջը, կշարունակվի: Մարտի 8-ին ԳԱ-ի անցկացման որոշումն ընդունել Է կազմակերպության գործադիր խորհուրդը, որը մի քանի անդամների պահանջով գումորվել Է Ուկրանիայի շուրջ իրադրության ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել