Armeniasputnik.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ ադրբեջանական տարածքում երկաթուղու կառուցումը 2023թ-ին կավարտվի։
Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ ապահովելու համար նախատեսված երկաթուղու ադրբեջանական կողմում ճանապարհի 60 կիլոմետրը արդեն կառուցվել է։ Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմում նախատեսում են երկաթուղու շինարարությունն ավարտել եկող տարի։ Նա խոսել է նաև նախատեսվող ավտոճանապարհի մասին ու բողոքել՝ Հայաստանը մինչ այսօր որևէ պատասխան չի տվել Ադրբեջանին, որևէ աշխատանք հայկական կողմից այս ուղղությամբ չի սկսվել, չեն ներկայացվել նույնիսկ Հայաստանի տարածքով անցնելիք ճանապարհի կոորդինատները, իսկ ադրբեջանական կողմում աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել