Գեներալ» Գագոյի մտքի ճգնաժամը

Գեներալի զինվորական կոչումն իր կերպարով մինչև վերջ վարկաբեկած «գեներալ» Գագոն, որ ընդդիմությանը մեղադրել է ռևանշիզմի մեջ, հայտարարել է, թե հակառակ ընդդիմության պնդումներին՝ այս իշխանությունները միանգամայն լեգիտիմ են: «Այսինքն՝ քանի՞ տոկոս պետքա ձայն հավաքի, որ դառնա լեգիտիմ: Եթե 54% ձայնա հավաքել, նշանակումա՝ լեգիտիմ իշխանություն է, և այս իշխանությունը պետք է լուծի երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները»,-հայտարարել է ՔՊ-ականը լրագրողի հետ զրույցում:

ՔՊ-ականները «գեներալ» Գագոյին իրենց շարքերն ընդունելիս ակնհայտորեն խոտան են թույլ տվել՝ անտեսելով նրա՝ քաղաքագիտությունից ու քաղաքականությունից մղոններով հեռու լինելու հանգամանքը: Եթե Գագոն գոնե մի փոքր հասկանար՝ «քաղաքական լեգետիմություն» ասվածն ինչ է իրենից ներկայացնում, ապա ՔՊ-ի «երեսը լվանալու» համար այն չէր շահարկի՝ վկայակոչելով 2021-ի կասկածելի պայմաններում անցկացված ընտրությունները: Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտնի ելույթը՝ կապված արցախյան պատերազմի արդյունքում ձեռք բերված արդյունքների հետ, երբ հայտարարել էր, թե առանց պատերազմ էլ ու առանց զոհեր էլ հնարավոր կլիներ նման արդյունքներ գրանցել, բավական է՝ Նիկոլի ու նրա իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար: Լեգիտիմության պակաս գոյանում է ոչ միայն ընտրությունների արդյունքում հավաքված ձայների, այլև իշխանությունների վարած տխմար քաղաքականության, ինչպես նաև նույն այդ իշխանության հանդեպ հասարակական վստահության մակարդակի անկման հետևանքով, ինչի ականատեսն ենք դառնում այսօր:

Ինչ վերաբերում է հայկական բանակի թիկունքը ժամանակին մի լավ թալանած այս վայ զինվորականի այն պնդմանը, թե այս իշխանություններն են լուծելու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներն, ապա պետք է նկատել, որ եթե կարող լինեին՝ այդ անելու, ապա այսօրվան չէին հասնի ու չէին հասցնի երկիրը: Սրանք նույնիսկ խելքը՝ գլխին կադրային բանկ չունեն. եթե նույնիսկ շատ էլ ցանկանան ինչ-որ բան անել, չեն կարողանալու:

Միայն մի լավ բան կարող են անել՝ գրել ու գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել