Այս պայքարը նաեւ մեր հավատքի պայքարն է, քանի որ այսօր մեր եկեղեցու դերն ու նշանակությունը որոշ շրջանակներ ուզում են իջեցնել. հավատքը մեր հենասյունն է: Այս մասին նշեց Իջեւանից դեպի Երեւան ընդդիմության երթի մասնակիցներից մեկը:

«Մեր եկեղեցին, կարծում եմ՝ մեզ հետ են, մեր պայքարի աջակիցներն են: Մեր պայքարը եւ Արցախի համար է, եւ Տավուշի հողերի համար է, որ ոմանք համարում են ադրբեջանական տարածքներ: Չեն հասկանում, որ այստեղ ադրբեջաբնական տարածքներ չկան, չի կարող 5 հազար տարվա պատմություն ունեցող ազգը այստեղ ունենա ադրբեջանական տարածքներ: Այստեղ մեր հողերն են:

Մենք առաջ էլ հայտարարում էինք, որ այդ հողերի հետ կապված խնդիր է լինելու, բայց մարդիկ թմբիրի մեջ էին, այդքան չէին հավատում, որ վտանգը մոտ է, բայց հիմա հասկացել են, որ այսօր կարող  է լուրջ խնդիր առաջանալ, եթե որեւէ մեկի մտքով անձնի այդ տարածքներն Ադրբեջանն տալ: Այդ գյուղերը կդատարկվեն: Եթե այդպիսի ծրագիր լինի, հարակից գյուղերը կդատարկվեն: Որեւէ հայ մարդ չի կարող ապրել»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ խոսքը մասնավորապես, նաեւ Այգեհովիտ, Ազատամուտ գյուղերի մասին է:

«Մեր պայքարը նաեւ դրա համար է, պատահական չէ, որ մենք սահմանից սկսեցինք մեր երթը: Մենք համ Արցախի կողքն ենք կանգնած, համ այդ տարածքների: Մեզ հետ բնախկին զինվորականներ կն, որոնք ազատամարտի հենց սկզբից կռիվ են տվել եւ թույլ չեն տա, որ մեկ սմ անցնի թշնամուն»,-ընդգծեց երթի մասնակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան:

Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։ Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել