Ընդդիմության՝ Ցեղասպանության զոհերի հավերժ հիշատակին նվիրված ակցիան, հասարակության շրջանում իքնագիտակցության վերաարթնացումն ու հայկական շահերին միչև վերջ տեր կանգնելու վճռակամությունը փախցրել են թրքահապատակ իշխանությունների վասալների ու անդամների քունը:

Դիվադադար եղածների առաջին շարքերում, պարզվում է, հայտնվել է վոզի տղա Արսեն Թորոսյանը. ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել ու ընդդիմությանը մեղադրել նոր պատերազմ հրահրելու, այդ ճանապարհով իշխանությունը զավթել փորձելու մեջ: «Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը»,-խաղաղասերի կերպարի մեջ մտնելով՝ կռռացել է Նիկոլի ագռավը:

Թե ի՞նչ կամ ո՞վ է այս արարածը, հայտնի է գրեթե բոլորին. մսագնդի մի անհամասեռ զանգված, որի կյանքի նպատակն անգամ իրեն հայտնի չէ: Փոխարենը հայտնի է վերադասին, որն էլ, սրա նմանների բերանով փորձում է խաղալ հասարակության մի հատվածի զգացմուքնների ու վախերի հետ՝ իբր կանխելու անխուսափելի դարձած սեփական անկումը: Ի դեպ՝ Թորոսյանի քարոզին նախորդել էր մի իշխանամերձ բիզնեսմենի գռզոյատիպ հայտարարություն՝ «ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին եք վառում Թուրքիայի դրոշը» մոտավոր բովանդակությամբ: Թաքնված թրքահաճո քարոզ կար նաև Նիկոլի ապրիլքսանչորսյան ուղերձում. սա Հայաստանը թուրքին տալու պրոցեսը հիմնավորել էր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությամբ:

Իշխանություններն ակնհայտորեն ցայտնոտի մեջ են հայտնվել՝ գիտակցելով սեփական իշխանության համար համընդհանուր վերահաս զարթոնքի վտանգները: Սրանց հույսը մնացել են վոզի տղերքը, որոնք, սակայն, իրենց բաժին հասած բնատուր տխմարությամբ արագացնում են Նիկոլի տապալումը. թրքանպաստ խաղաղության մասին որքան շատ բարբաջեն, այնքան արագ կգահավիժեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել