Armenpress.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց մենք ուղեկցում ենք ողջ հայ համայնքին «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության» այս օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է կատարված Արգենտինայի նախագահի գրասենյակի «Թվիթեր»-ի էջում:

«Ավելի արդար աշխարհում, որը մենք պետք է կառուցենք, մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը հիմքային նշանակություն պետք է ունենա»,- նշված է գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել