Ցեղասպանությունը շատ երկրներ ճանաչել ու դատապարտել են, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, պետք է Թուրքիայի հետ աշխատանք տանել և այս աշխատանքը ես տեսնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։

«Կստացվի  Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել և սահմաններ բացել, կախված է Թուրքիայի անկեղծությունից։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ և ակնկալում ենք, որ թուրքական կողմը այն նույնպես չկապի նախապայմանների հետ։ Այսօր որևէ նախապայման չկա,  պաշտոնապես  հստակ հայտարարվել է, որ խոսակցությունը շարունակվում է առանց նախապայմանի։ Այս պահին մենք ունենք երկու երկրների ԱԳՆ-ների հայտարարությունները, որի մեջ թշնամական ոչինչ չկա, սա է մեզ համար հիմք հանդիսանում, մնացածը մեզ համար կողքի խոսակցություններ են»,- ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչպես կմեկաբանի Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի մասնակցությամբ  տարածված այն տեսանյութը, որտեղ նա հայ համայնքի ներկայացուցիչներին «գորշ գայլեր»  խմբավորման ժեստն է ցույց տալիս, Մարուքյանը պատասխանեց.

«Լուսանկարներ չեմ մեկնաբանում, ես ԱԳՆ հայտարարություններն եմ մենկաբանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել