Այս պահին Ադրբեջանի հետ սահմանագծման–սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար ձևավորվելիք հանձնաժողովում ԱԱԾ–ի մասնակցության մասին տեղեկություն չկա։

Այս մասին Ծիծեռնակաբերդում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը կարող էր անել այնպես, որ զոհեր չլինեին, բայց նույն իրավիճակը լիներ, ԱԱԾ–ն այդ հայտարարությունը ուսումնասիրե՞լ է, թե ոչ, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․« Ես կուրսի չեմ»։

Հարցին, թե Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ կա՞ն, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․ « Ի՞նչ խնդիրներ, անվտանգությանը սպառնացող  խնդիրեր միշտ կան, տարբեր»։

Դիտարկմանը, թե մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, Հարությունյանն ասաց․« Խաղաղությունն առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում»։

Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականության մեջ է, այստեղ նա ռիսկեր չի՞ տեսնում, որովհետև Վանեցյանը ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ տնօրինող անձ է, Հարությունյանն ասաց․« Չէ, ռիսկեր չեմ տեսնում այս պահին»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ասել էր․«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել