Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի  22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում, բախվել են BMW և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրջեջ-փրկարարական ջոկատի  հրշեջ-փրկարարները: 06-ը կողաշրջել են և նոր կարողացել են երեխային դուրս բերել ավտոմեքենայի տակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել