Հայոց թիվ մեկ աներձագ «արտիստ» Հրաչը հայտաարել է, թե ընդդիմության ակցիաները մարդաշատ չեն դառնում, հանրային պահանջարկ չեն վայելում, քանի որ մարդիկ շատ հստակ պատերազմի և խաղաղության միջև ընտրում են խաղաղությունը:

Բացառապես նիկոլական մանիպուլյացիայի արդյունքում բարերից ԱԺ պատգամավորական կաբինետներում հայտնված Հրաչիկի հայտարարությունը բացարձակ կեղծիք է երկու պատճառով՝ նախ՝ ընդդիմության ակցիաներին մարդկանց մասնակցության թվի առումով, երկրորդ՝ պատերազմի և խաղաղության միջև մարդկանց կողմից իբր վերջինիս օգտին արվող ընտրության մասին լոլոների իմաստով:

Հրաչիկը, փաստորեն, լավ աշակերտ է. լավ է սերտել մանիպուլյացիայի արվեստը սեփական փեսայից, որի բուն էությունը կեղծիք հորինելն է ու այդ կեղծիքը նույն կեղծ փաստարկներով հիմնավորելը:
Եթե Նիկոլն երաշխավորում է խաղաղություն, ապա ինչո՞ւ պատերազմից մեկ և կես տարի հետո Հայաստանն այդպես էլ այն չի ստանում, ավելին՝ Նիկոլն ինքն է հայտարարում, որ Ադրբեջանը ծրագրում է ագրեսիա իրականացնել ՀՀ դեմ: Ակնհայտ է, որ անդոնների ու գռզոների ներկայությունն ԱԺ-ում խաղաղության գրավական չի դառնում, այլ միայն ոգևորում է ազերիներին, որոնք Հայաստանն իրենց հայրենիքն են հռչակում: Սա փաստ է:

Երկրորդ՝ եթե Նիկոլը խաղաղություն բերեր, ապա բանակն այսօր գոնե ԳՇ պետ կունենար, Սուրիկն էլ ՊՆ նախարար չէր լինի, որ հետո էլ բանակի կահկարասին հաներ աճուրդի: Իմաստ ունի՞ շարունակել…

Իրականում ՔՊ-ական «արտիստը» խաբեբայությամբ է զբաղվում. սրանք, մարդկանց հիմարի տեղ դնելով, լուրեր են տարածում, համոզում ու քարոզում, որ եթե ընդդիմությունն իշխանությունը վերցնի, ապա պատերազմ է լինելու: Այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Ազերիների երազանքը՝ քայլելով գալ ու վերցնել Երևանը, խաղաղության մասին իշխանական քարոզի ներքո է իրականացվում, որի բաղադրիչներից մեկն էլ հասարակությանը թերարժեքության բարդույթով վարակելն է, իսկ վարակի աղբյուրը՝ Հրաչիկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել