Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինային զենքի միագումար մատակարարումները Եվրամիության բոլոր երկրների կողմից բազմակի գերազանցում են 1,5 միլարդ եվրոն, որը մարտի սկզբին այդ կարքիների համար տրամադրել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվոպայի խաղաղության հիմնադրամից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիի 22-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը բելգիական Soir թերթում հրապարակված հարցազրույցում:

«Միագումար թիվը մի քանի անգամ գերազնացում Է (ԵՄ-ի բյուջեից) հատկացված 1,5 միլիարդ եվրոն»,- հայտարարել Է նա:

Բորելը պարզաբանել Է. որ Եվրամիության երկրները զուգահեռաբար զինամթերք են մատակարարում Ուկրաինային երկկողմ հիման վրա՝ անկախ ԵՄ-ի բյուջեից հատկացված ռազմական օգնության, ընդ որում «որոշ երկրներ դրա համար ծախսել են իրենց ռազմական բյուջեի մինչեւ մեկ երրորդ մասը»: Նա նաեւ ընդգծել Է, որ Եվրոպայի առաջին տնտեսությունը՝ Գերմանիան, մտադիր Է Կիեւին տրամադրել 1 միլիարդ եվրոյի սպարառազինություն «սեփական միջոցներից, որոնք առանչություն չունեն Եվրամիության բյուջեի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել