Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական զինուժերի գործողությունների վերաբերյալ պաշտոնական Բաղդադի հայտարարությունների առնչությամբ ԱԳՆ է կանչել Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը:

ԱԳՆ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտնել են թուրքական կողմի դժգոհությունը «չհիմնավորված մեղադրանքների առնչությամբ»: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Անկարան «շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա այնքան ժամանակ, քանի դեռ իրաքյան իշխանությունները չեն ձեռնարկի հստակ ու արդյունավետ քայլեր»՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության անդամների:

Թուրքիայի զինուժը նոր ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ PKK-ի: Իրաքի իշխանությունները դատապարտել էին թուրքական զինված ուժերի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք խախտում են Իրաքի ինքնիշխանությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել