Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ  կանչով մեկնել են Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է որ Ակնալիճ գյուղի  «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 63-ամյա Շիրին Ս.-ի ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը, նա հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել