Armsport.am-ը գրում է.

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:

Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին:

Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը դարձել է արծաթե մեդալակիր:

Երեկոյան մրցահերթում էլ ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել