Armenpress.am-ը գրում է․

Բեռլինում ավելի քան 200 գործ են հետաքննում, որոնք կապված են ռուսալեզու մարդկանց դեմ իրականացված հանցագործությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tagesspiegel հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:

Պետական անվտանգության դեպարտամենտը փետրվարի 24-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զբաղվում Է ընդհանուր առմամբ 206 համապատասխան դեպքերով: Խոսքը վիրավորանքների, սպառնալիքների, ունեցվածքը վնասելու, առանձին դեպքերում՝ բռնի գործողությունների մասին Է: Նաեւ մինչեւ ապրիլի սկիզբը հինգ հետաքննություն Է սկսվել Z խորհրդանիշի հրապարակային ցուցադրման փաստով, որը Գերմանիայում ընկալվում Է որպես Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանն աջակցություն:

Գերմանիայում կատարվում Է հակառուսական եւ ուկրաինամետ մոտիվներով՝ պոտենցիալ քրեորեն պատժելի հանցագործությունների գնահատում. դրանց թիվը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակաշրջանում գտնվում Է «միջին եռանիշ ընդգրկույթում», ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետում հայտարարել են Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավորական հարցմանն ի պատասխան: Ընդ որում՝ ավելի վաղ իշխանությունները հերքել են ռուսաատյացության մեջ մեղադրանքները, որոնց մասին հայտարարել են ապրիլ ամսին Գերմանիայում անցկացված բողոքի մի քանի ակցիաների մասնակիցները:

Ապրիլի սկզբին Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել Էր ռուսական օբյեկտների եւ խանութների վրա հարձակումների փաստերի մասին, որոնք կապված Էին Ուկրաինայի իրադարձությունների հետ: Մարտի վերջին քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխն արդեն ասել Է, որ ամեն շաբաթ առնվազն 200 հանցագործություն Է գրանցվում ԳԴՀ-ի ռուսալեզու քաղաքացիների դեմ՝ վիրավորանքներից ու սպառնալիքներից մինչեւ ֆիզիկական բռնություն եւ ունեցվածքի վնասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել