Armsport.am-ը գրում է.

Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդներն ապագայում կգերազանցվեն։

«Դրանք վաղ, թե ուշ կգերազանցվեն, քանի որ ռեկորդները հենց դրա համար են։ Իմ կարիերայի ընթացքում համաշխարհային ֆուտբոլում մրցակցությունը շատ ավելի կոշտ է եղել, քան հիմա։

Ներկայիս սերնդին պակասում են Մեսսիի և Ռոնալդուի մակարդակի խաղացողները, բայց իհարկե սա չի նշանակում, որ նրանց գրանցած ցուցանիշնենրն անանցանելի են»,- ասել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ «Ռեալում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Միլանում», և այլ ակումբներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել