Նիկոլը մնացել է Ալեքսանյան Վահագի հույսին. վերջինս ստանձնել է Նիկոլի անունից «աբառոտկա ֆռռացնողի» առաքելությունն ու պահը բաց չի թողնում՝ շեֆի խանձած թութակի դերում հայտնվելու համար:

Մասնավորապես՝ արձագանքելով Արցախից ձեռքերը լվանալուն առնչվող մեղադրանքներին՝ իշխանական զլմ-ներից մեկին հյուրընկալված Վահագը որպես սրիկայություն է որակել այդօրինակ մեղարանքներն՝ իշխանությունների հասցեին՝ որպես իր խոսքերի առհավատչյա ներկայացնելով այն, որ Հայաստանից տրամադրվող օգնությունն այս տարի նախատեսվում է դարձնել 144 մլրդ դրամ: Միաժամանակ թեման փակելու համար որոշ մշակույթներում անմաքուր կենդանու հետ ակամա ասոցացվող այս սուբյեկտն իբր փորձել է լույս սփռել բանակցային նախորդ պրոցեսների վրա՝ բացառելու սեփական շեֆի մեղքն Արցախի կործանման հարցում:
Իրականում սրիկայությունը հենց այն է, ինչով զբաղված են իշխանություններն, երբ, օրինակ, Վիգեն Խաչատրյանի բերանով փորձում են վարկաբեկել արցախյան ողջ շարժումն՝ ասենք Դաշտային Ղարաբաղի հայաթափումը համարելով արցախյան շարժման հետևանք, կոչ անելով դասեր քաղել Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումներից ու վերջապես բացել խաղաղության դարաշրջան: Սրիկայություն է, օրինակ, Նիկոլի խորհրդարանական տխրահռչակ ելույթը, որից պարզ դարձավ,որ պատերազմում մեր կրած կորուստներն ու հազարավոր զոհերն իզուր էին, Նիկոլն էլ՝ պատերազմի միակ պատճառ և այլն:
Հիմա ինչ-որ բառախաղեր են տալիս, բայց այդպես էլ պարզ չի դառնոմ՝ ինչ է ասել, կարգավիճակը բխեցնել անվտանգությունից կամ «անվտանգությունը բխեցնել կարգավիճակից»-ը որն է: Ովքե՞ր են տալու հայ բնակչությանն Արցախում անվտանգության ռեալ երաշխիքներ, միջազգային հանրությո՞ւնը: Իսկ ի՞նչ է դա: Եթե մի բան տվող լինեին, տալու ամենալավ պահը պատերազմի թեժ օրերն էին, երբ ոչ ոք պրակտիկորեն չդատապարտեց Ադրբեջանին: Ավելին՝ այդ միջազգային հանրության մի շարք անդամներ միացան Ադրբեջանին ու սկսեցին մեր դեմ կռվել:

Եթե Արցախը չի միանում ՀՀ-ին կամ չի անկախանում, ապա Արցախի պայքարի էջը փակվում է ու փակվելու է Փաշինյանի՝ սեփական կետից բանակցություններ սկսելու մասին հայտարարության հետևանքով նաև՝անկախ այն բանից, թե տարիներ առաջ ինչ տարբեակներ են եղեկ դրված սեղանին: Իսկ 144 մլրդ-ի մասին լոլոները Ալեքսանյանը թող պատմի ՔՊ զոմբիներին, քանի որ այդ ամենն ընդամենը քարոզչական ֆոն է ապահովում՝ Արցախի հանձնման պրոցեսը փափուկի մեջ իրականացնելու համար:

Շատ մի՛ հպարտացեք այդ մի քանի հարյուր միլիոն դոլարով. Ալիևը շատ ավելին է նախատեսել «Խանքենդիի» զարգացման համար: Բա մեզ պե՞տք էր Շուշին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել