Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենաները:

06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, մահացել է: Տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և  տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել