ԱԺ-ում Նիկոլի շչակ աշխատող Ալեքսանյան Վահագը որոշել է «ընդդիմախոսել» ընդդիմությանը ԼՂ խնդրով՝ մեղադրելով նույն ընդդիմությանը երեսպաշտության մեջ. 1998-ի նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված «Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման առաջարկից ինչ-որ դրույթներ է մեջբերել՝ իբր հիմնավորելու սեփականթ թեզը:

Թե ինչ է նկատի ունեցել Վահագը, այնքան էլ պարզ չէ՝ ճիշն ասած, բայց այն, որ նման մեղադրանք առաջադրելու համար Վահագն ու նրա ոչ բարով թիմը չունեն որևիցե բարոյական իրավունք հենց սկզբից, անքննարկելի է: Աշխարհի երեսին ավելի երեսպաշտ մեկը կա՞, քան ԱԺ իր բոլուկին հովվող անթրաշ վարչապետն է: Հասկանում ենք, որ շչակների բուն ֆունկցիան բարձր ձայներ արձակելն ու մարդկանց տագնապահար անելն է, բայց դրան էլ, չէ՞, ձև կա, կարգ կա. ի տարբերություն այն «շչակի», որն Ազգային ժողովում է գործում ու անկապ վայրահաչում՝ դրոշների յախից լինելով, շչակները կարևոր անվտանգային ֆունկցիա են կատարում՝ նախազգուշացնելով վերահաս վտանգի մասին: Ազգային ժողովում Նիկոլի խակտառակ ելույթից հետո, երբ նա, ըստ էության, խոստովանել էր իր հայրենադավ մեղքը, որևէ ՔՊ-ական բարոյական իրավունք ունի՞ որևէ քաղաքական ուժի մեղադրելու երեսպաշտության կամ չգիտես ինչի մեջ:

Անցյալի փաստաթղթերից մեջբերումներ անելու ու անհիմն երզահանգումների գալու փոխարեն որոշ փրչոտ վարազներ, ավելի լավ է, նստեն ու մտածեն, թե որ ծակերն են մտնելու ոչ հեռու ապագայում, երբ Նիկոլն իրենց փուռը կտա՝ հօդս ցնդելով հենց սեփական կաբինետից:

Խոզի խանձված կաշվի հոտ է գալիս կարծես…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել