Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:  

Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով պետի տեղակալ Ա. Ֆիշյանը տեղեկություններ է ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժնի պարզում են տնակի սեփականատիրոջ ինքնությունը:  

Իսկ քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ալբերտ Ավագյանը պարզել է, որ նշված տնակում բնակվել են 67-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և 89-ամյա Կատերինա Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել