Armenpress.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ բելառուս մասնագետներին թույլ տալու մասնակցել «Վոստոչնիյ» կոսմոդրոմի շինարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Բելտա»-ն:
«Մեր հարաբերություններում նոր էջ է բացվել: Ռուսական փակ շինարարություններում Բելառուսի մասնակցության բոլոր արգելքները հանվել են: Կոսմոդրոմը գաղտնի, փակ շինարարություն է»,- նշել է Լուկաշենկոն:
Նյութի աղբյուր՝ https://www.armenpress.am/arm/news/1080796.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել