Armenpress.am-ը գրում է.

Մոսկվան Վաշինգտոնին դիվանագիտական նոտա Է հղել, նշելով, որ ԱՄՆ-ն սպառազինություններ մատակարարելով Ուկրաինային միայն խորացնում Է տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Washington Post հրատարակությունը, որի տրամադրության տակ հայտնվել Է փաստաթղթի կրկնօրինակը:

Թերթի տեղեկատվության համաձայն, նոտան հղվել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում Է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելուն: Նշվում Է, որ փաստաթուղթը Պետդեպարտամենտին են հանձնել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունում:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին՝ դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետեւանքներ Է ենթադրում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար»,-հրատարակությունը հատված Է մեջբերում փաստաթղթից: Ո՛չ Ռուսաստանի դեսպանությունում, ո՛չ Պետդեպարտամենտում առայժմ չեն մեկնաբանել տեղեկատվությունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, թե որքան ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ին սպառազինությունների պաշարները լրացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել