Lurer.com-ը գրում է.

Շուրջ 75 հազար ռուսաստանցի Հայաստան է ժամանել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո, երկիր են վերադարձել նաև մոտ 2 հազար ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Չի կարելի ասել, որ ժամանողները մեր երկրում կմնան ընդմիշտ, հատուկ փաստաթղթերով իրենք կարող են ապրել Հայաստանում 180 օր, ինչպես և սահմանում է ԵԱՏՄ օրենսդրությունը», - հավելել է նա։

Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ Հայաստան ժամանողների ամենակարևոր խնդիրը բնակարան գտնելն է, վարձակալությունը կտրուկ թանկացել է վերջին մի քանի ամիսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել