Armenpress.am-ը գրում է․

Հակառուսական պատժամիջոցների մեղմացման հարցը կարող Է ընդգրկվել Մոսկվայի հետ Կիեւի հնարավոր ապագա հաշտության բանակցությունների մեջ, բայց որոշումը Վաշինգտոնը թողնում Է ուկրաինական կողմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Էկոնոմիկայի հարցերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Խոսե Ֆեռնանդեսին:

Ինչպես թերթին հայտարարել Է Ֆեռնանդեսը, ԱՄՆ-ն ունի հետագա պատժամիջոցների «երկար ցուցակ», որոնք պլանավորել են սահմանել Ռուսաստանի դեմ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Եվրոպայի հետ աշխատում Է Մոսկվայի դեմ լրացուցիչ միջոցների վրա: «Ֆեռնանդեսը հայտարարել Է, որ Կիեւն Է որոշելու, թե արդյոք արեւմտյան պատժամիջոցների մեղմացումը կմտնի Մոսկվայի հետ կնքվող որեւիցե հաշտության համաձայնագրի մեջ»,-ասվում Է թերթի հաղորդագրության մեջ:

Ինչպես գրում Է թերթը, փոխպետքարտուղարը հավելել Է, որ ԱՄՆ-ն սերտորեն աշխատում Է Եվրամիության հետ, որպեսզի օգնի նվազեցնելու Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան Էներգիայից՝ եվրոպական կառավարությունների կողմից Ռուսաստանի Էներգետիկական հատվածի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորության քննարկման ֆոնին:

Արեւմուտքի երկրները Ուկրաինայի պատճառով մի շարք նոր պատժամիջոցներ են հայտարարել ՌԴ-ի նկատմամբ, իսկ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան Էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները: ՌԴ-ից գազի ու նավթի մատակարարումներից հրաժարվելու ուղեգիծն ակտիվորեն պաշտպանվում Է ԱՄՆ-ի կողմից, որն այլընտրանքային արտադրողներին կոչ Է անում՝ ավելացնել իրենց արդյունահանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել