Օրերս «Հարցարույցում» հյուրընկալված Անդրանիկ Քոչարյանը՝ հանրահայտ Անդոնը, բավական թափանցիկ կերպով կրկին անգամ ի ցույց է դրել Նիկոլ Փաշինանի իշխանության ամբողջ գարշանքը: Մասնավորապես՝ հարցին, թե ինչո՞ւ ենք մենք խոսում մեզ ոչ ձեռնտու ստատուս-քվոն ամրագրելու մասին այն դեպքում, երբ Ադրբեջանը դա չէր անում 94-ից ի վեր, Անդոնը պատասպանել էր.«… Ստատուս-քվոն ընդունելի էր բոլորի համար՝ բացի Ադրբեջանից: Մեզ համար ընդունելի էր, բայց դա խաբկանք էր: Ստատուս-քվոյի թիկունքում մենք ոչնչացրեցինք մեր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մարտունակությունը… Հիմա ստեղծել ենք քննիչ հանձնաժողով, որպեսզի էդ բոլոր բացթողումները բարձրացնենք վեր և հասկանանք խորքային պատճառները, որպեսզի այլևս իրար չմեղադրենք»:

Նկատառումը, որ ներկայիս իշխանությունները կաշվից դուրս են գալիս՝ փաստաթղթավորելու վերջին պատերազմի արդյուքնները, բացարձակապես դիպուկ է: Ավելին՝ սրանք այդ հարցում շատ ավելի ժրաջան են, քան նույնիսկ թուրք-ադրբեջանական տանդեմը: Բայց անդոնների ողջ ցինիզմը կայանում է նրանում, որ իրենց այդ վարքագիծը փորձում են հիմնավորել հայկական բանակի պարտությամբ՝ բանակ, որ իրենք ժառանգել էին միանգամայն մարտունակ, պատրաստ վիճակում, բայց որի թուլության մասին միֆը պատրաստվում են «ապացուցել» քննիչ հանձնաժողովում: Կոնկրետ Անդոնին արհեստական պատերազմն ու դրանում մեր կրած նույնքան արհեստական պարտությունն անհրաժեշտ էր, որ այսօր կարողանա տարբեր հարցազրույցներում իբր փրկել Նիկոլ Փաշինյանի երեսն ու հիմնավորել Ադրբեջանի ազգային շահերն ուղիղ եթերներում այնպես, ինչպես դա կաներ ադրբեջանցի ասկյարը: Իշխանություններին պետք չէր բանակ, քանի որ բանակի գոյությունը չէր տեղավորվի Ացրախը ափալ-թափալ հանձնելու դավադիր ծրագրի մեջ. այդ նախկիններն են «թալանել» բանակը, այդ իսկ պատճառով էլ վերջինս կորցրել է իր մարտունակությունը, ևուրեմն՝ իրենք ի՞նչ մեղք ունեն՝ ահա անդոնների ողջ փիլիսոփայությունը:

Հարց է ծագում, սակայն, թե եթե Նիկոլը գիտեր հայկական բանակի վատ վիճակի մասին (ի պաշտոնե չէր կարող չիմանալ), ապա ինչո՞ւ չգնաց 5+2-ի ճանապարհով: Չգնաց, որ մարսի՞ խայտառակությունը, թե՞ բացի դա կար նաև Թուրքիայի գործոնը՝ նրան բերելու ու ավելի խորը մտցնելու Կովկաս: Պատերազմով լուծվում էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ Բաքվի վրա ունեցած ազդեցության հզորացման խնդի՞րը:

Թերևս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել