Lurer.com-ը գրում է.

«Ինչու ու ինչքան ենք պահել հողեր։ Պահել ենք այնքան ու որովհետև, քանի դեռ շատերին դաս ձեռնտու է եղել։ Ախր եկեք սա հասկանանք։ Էլի Ավագ ուրբաթ, էլի Աստվածաշունչ՝ պիտի նայես, պիտի նայես ու պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս։ Հերիք ա, եկեք այսքան նայել ենք, եկեք տեսնենք, էսքան լսել ենք, եկեք իմանանք։ Որովհետև հիմա մենք խոսում ենք Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու մասին։ Հայաստանն ու Արցախն ընդամենը հողակտորներ չեն». Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետությունն էլ միջազգային իրավահավասարության սուբյեկտ է, էս ենք մենք ուզում։ Այո, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա ու այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ տեսնում ենք, այն բազմաթիվ այլ տեղերում կա։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց վարչապետը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել