Թուրքերի հետ նովռուզ տոնող և դա որպես իր առաջադիմության հաստատ ապացույց համարող ՔՊ-ական Մարիա Կարապետյանը ԱԺ ամբիոնից թրքական քարոզ է կարդացել ի լուր աշխարհի՝ նախ՝ Արցախի հարցում սեփական քաղաքական թիմի գործած հանցանքները գցելով նախկինների գրպանը, ապա՝ հարց բարձրացրել, թե այդ ինչո՞ւ Ալիևը պետք է սրման չգնա վարչապետ Փաշինյանի հրաժարականի պարագայում, այդ ի՞նչ է խորհրդանշում վարչապետ Փաշինյանը, որ Ալիևը կհանդարտվի, եթե նա չլիներ Հայաստանի վարչապետը:

Բացի այդ՝ թրքասիրությամբ հայտնի այս էգը հայերիս դժբախտությունների պատճառ է հռչակել այն, որ իբր չենք կարողանում հանդուրժել ոչ մի թուրքական բան՝ պայծառ ապագայի գրավական հռչակելով տարածաշրջանային օրակագին պարտադիր աջակցությունը:

Թե ինչ տարածաշրջանային օրակարգի մասին է խոսում թրքական դիմագծերով աչքի ընկնող Մարիշը, հասկանալի է. խոսքը պանթյուրքական նախագծի մասին է, որի խաչմերուկային հատվածներից է դառնալու Հայաստանը: Հայաստանը մարիակարապետյանները դուրս են բերում թուրքական ամենակուլ կոկորդից՝ այդ ամենը ցինիկաբար ներկայացնելով որպես խաղաղության օրակարգ և այլն: Իսկ թե ինչով է սպառնում պանթյուրքական նախագիծը համայն հայությանը, առանձնապես գաղտնիք չէ. նոր ցեղասպանություն է լինելու՝ կրկնելով 20-րդ դարասկզբի արհավիրքը, քանի որ թուրքերին Հայաստանը պետք է առանց հայերի, ինչպես՝ Արցախն՝ առանց արցախցիների:

Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանի՝ Փաշինյանի մնալ-գնալուն առնչվող հարցին, ապա նշենք, որ հենց Փաշինյանի մնալն է, որ թևավորում է թուրք-ադրբեջանական տանդեմին. սեփական ժողովրդին գիտակցաբար պատերազմի արհավիրքի մեջ ներքաշածին ևս մեկ անգամ ստորացնելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցանկացած ուրիշ մեկի հետ առերեսվելը:

Ի գիտություն մարիակարապետյանների՝ Նիկոլը պարտության ու տապալման խորհրդանիշ է, հոտած քաղաքական լեշ, որի գարշահոտության վրա արագորեն հավաքվում են լեշակեր գիշատիչները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել