Փաշինյանը սարսափելի խոստովանություն է արել ԱԺ ամբիոնից՝ փաստացի խոստովանելով իր մեղքը պատերազմի հրահրման մեջ: Նախ՝ սովորության համաձայն արցախյան բանակցությունների ողջ ընթացքի մասին խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել՝ կրկին մեղադրելով նախկիններին, այնուհետև՝ խրոխտաբար հայտարարել. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

«Այս նույն վիճակ» ասելով՝ Նիկոլը նկատի ունի այն խայտառակ քարտեզը, որ հետևանք է մնացել 44-օրյա պատերազմի՞: Եթե հնարավոր էր կանխել պատերազմն ու ստանալ այն, ինչ ստացանք պատերազմի պատճառով, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պատերազմն ընդամենը քող էր՝ իշխանությունների դավաճանական ծրագիրը կյանքի կոչելու համար: Ակամա հիշում ես Լենա Նազարյանի՝ պատերազմից հետո կատարած այն հայտարաությունը, թե եթե առանց պատերազմի շրջանները զիջվեին, հասարակությունն իրենց կմեղադրեր դավաճանության մեջ: Նիկոլն այսօր նույն բանն է ասում: Ո՞րն էր պատերազմը 44 օր ձգձգելու, անմեղ տղաներին թուրքի բաժին դարձնելու իմաստն, եթե ի սկզբանե էլ պարզ էր, որ հայկական կողմը շանս չունի: Պատերազմը փատացի հրահրվել է հայկական կողմից, որ քողարկվի հողերի առուծա՞խը: Դա՞ է ասում Նիկոլն ԱԺ ամբիոնից: Փաստացի՝ այո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել