Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Կոնֆերենցիաների Լիգայում «Ռոմայի» հնարավորությունների մասին։

«Այն, ինչ տեղի ունեցավ «Բուդյո-Գլիմտի» հետ առաջին խաղում, արդեն անցյալ է։ Հիմա պետք է մտածել պատասխան խաղի մասին։ Մենք պետք է խաղանք և ցույց տանք, որ արժանի ենք հաջորդ փուլ անցնելուն, քանի որ ուժեղ թիմ ենք։

Դեռևս չեմ ցանկանում քննարկել պայմանագրի երկարաձգման թեման, ժամանակ կա այդ մասին քննարկելու։ Այժմ մտածում եմ միայն առաջիկա խաղերի մասին։ Ցանկանում եմ հաղթել Կոնֆերենցիաների Լիգայի գավաթը, բայց նախ պետք է հաղթահարել նորվեգական թիմի արգելքը»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել