Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ու ներկայումս այդ ուղղությամբ ընթացող պրոցեսների մասին, ի թիվս այլ հայտարարությունների, ըստ էության, կասկածի տակ է առել Արցախում ռուս խաղաղապահների գործունեության նպատակահարմարությունը՝ տարակուսանք հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է: Փաշինյանը մեղադրել է խաղաղապահներին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու համար:
Առաջին հայացքից կարող է թվալ՝ հայրենասերի ելույթ է՝մեկի, ում դարդուցավն Արցախն է, դրա ապագան, Փառուխի ճակատագիրը և այլն: Իրականում, սակայն, գործ ունենք բեմադրվող թատրոնի հետ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. չի կարող Գուրգեն Արսենյանի, Գռզոյի, Անդոնի կամ Մարիա Կարապետյանի շեֆը ի կսզբանե ուրախ չլինել այն հանգաանքով, որ ընդդիմադիր պատգամավորներին չի հաջողվել ոտք դնել Արցախ:

Փաստն այն է, որ ԱԺ ապրիլի 12-ի նիստում ՔՊ-ականները կոկորդ էին պատռում (և ոչ միայն) ու դիմում Ալեն Սիմոնյանին՝ խոչընդոտելու պատգամավորների «սադրիչ» գործողությունը: Հիմա այդ «սադրիչ» գործողությունը չի ստացվել, ուրախ չե՞ն: Թե՞ կոկորդիլոսի արդյուքները հետևանք են ասենք Եվրոպա կատարած վեջին այցի ու այնտեղից ստացված հակառուսական ճանապարհային քարտեզների: ՔՊ-ն, բայց հատկապես Անդոն-Գուգո-Գռզո եռյակը՝ Մարիա Կարապետյանն էլ վրադիր, հիմա պետք է մաղարիչ անեն, որ ռուսներն իրենց ձայնը լսել են: Եթե իշխանությունները կոչ են անում ամեն գնով կանխել ընդդիմադիրների այցն Արցախ, ռուսներն ի:նչ պետք է անեին: Եթե թողնեին, Գուգոն ինֆարկտ կստանար:Հիմա արգելել են, բայց ասում են՝ ինչո՞ւ են արգելել: Թե՞ խնդիր կա՝ ռուսներին հուշտ անելով Հայաստանը վերածելու մահվան հովտի, միայնակ թողնելու հնարավոր նոր պատերազմում, ինչպես 44-օրյայի դեպքում ու հետո ասել՝ ռուսները չեն օգնել:

ՀՀ-ն, ջուր լցնելով Անկարայի ու Բաքվի ջրաղացին, կասկածի տակ է դնում ռուսական խաղաղապահների գործունեության նպատակահարմարությունը: Գուցե հնարավոր կլիներ Նիկոլին կասկածել թունդ հայրենասիրության, հանուն ՀՀ շահերի ռուսների հետ քյալլա տալու մեջ, բայց ակնհայտորեն ոչ այս պա8ագայում՝նկատի ունենալով ՔՊ-ական վայնասունը` ԱԺ-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել