«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, եւ որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետեւանքով է գործարանը կանգնել, որովհետեւ այն ՎՏԲ-ին է պատկանում»,- ասում է գործարանին մոտ աղբյուրը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Թեղուտն» անորոշ ժամանակով կանգ առավ, իսկ աշխատողներին ասվեց, որ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են, եւ իրենք մի երկու շաբաթից կվերադառնան աշխատանքի՝ հանքավայր։ Շնողի գյուղապետարանից երեկ հայտնեցին, որ ձեռնարկությունը դեռ չի աշխատում։ «Միայն անվտանգության աշխատողներն են գործի գնում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել