Lurer.com-ը գրում է.

«Ամեն ինչ ինքնուրույն կվերականգնենք: Ես ասել եմ, որ և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը որպես օրինակելի շրջաններ ենք վերակառուցելու։ Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ ապրելու են բարեկեցության ու բարգավաճման պայմաններում։ Դա նաև օրինակ կդառնա աշխարհի համար»,- այս մասին, մասնավորապես, ապրիլի 12-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված հանդիպմանը։

«Բայց ես դիմում եմ միջազգային կազմակերպություններին: Նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների հարցերով, առաջնորդվում են արդարադատության սկզբունքներով, գոնե ուշադրություն դարձնեն Ադրբեջանին և դուրս գան երկակի ստանդարտներից»,- խնդրել է ադրբեջանական պետության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել