Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ, Երևանի վարչական տարածքում տեղադրված հսկայական երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով պոկվել և ընկել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տուժածներ չկան, սակայն գովազդային վահանակի ընկնելու հետևանքով այն բախվել է այդ պահին դեպի Երևան ընթացող՝ ավազով բարձված ЗИЛ մակնիշի բեռնատարին, որը կողաշրջվել է, իսկ ЗИЛ-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանցված ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենային։  Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների  և տապալված գովազդային վահանակի սեփականատիրոջ ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել