ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ մի քանի կարևոր ուղերձ հնչեցրեց։
1. Ուորլիքը հաստատեց, որ տարիներ շարունակ նախկինների օրոք բանակցությունները եղել են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ:
2. Ուորլիքը փաստացի չհերքեց լավրովյան հայտարարությունն առ այն, որ Մինսկի խմբի մյուս 2 համանախագահները պատրաստ չեն Ռուսաստանի հետ աշխատել:
3. Ուորլիքը դրսևորեց աշխարհաքաղաքական խանդի տեսարան՝ ակնարկելով, որ դեմ է Ռուսաստանի միջնորդությանը, բայց կողմ է եվրոպական միջնորդությանը:
4. Ուորլիքը հույս հայտնեց, որ Հայաստանի (!) իշխանությունները դեռևս պնդում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:
5. Ուորլիքը նաև հույս հայտնեց, որ հնարավոր է «վերակենդանացնել» Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել