Lurer.com-ը գրում է.

Դերասանուհի Մոնիկա Բելուչիի և  դերասան Վենսան Կասելի դստեր և նրա խորթ մոր հարաբերություններին միայն կարելի է նախանձով նայել, քանի որ այդպիսի դեպքերը շատ քիչ են: 

Չնայած նրան, որ խորթ մոր և աղջկա միջև տարիքային տարբերությունը ընդամենը 7 տարի է, նրանց հարաբերություններն իդեալական են:

Նախօրեին Վենսանի ներկայիս սիրելին նշում էր իր 25-ամյակը, որին ներկա էին նրա ամենամոտ մի քանի ընկերները, որոնց շարքում էր նաև Մոնիկայի դուստրը։ Նրանք համատեղ տեսանյութ էին տեղադրել, որտեղ գրկախառնված պարում էին և սիրո խոստովանություններ անում միմյանց։

Հիշեցնենք, որ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելն ամուսնալուծվել են 2013 թվականին, որից հետո պահպանել են բարիադրացիական հարաբերությունները: Նրանք միասին մեծացնում են երկու դստրերին, իսկ նոր կնոջ հետ Վենսանը ամուսնացել է 2019 թվականին։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել