Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Պեդրիի խաղից թիմի կախվածության մասին։

«Այդպես չէի ասի։ Լսեք, նա արտասովոր խաղացող է։ Ժլատություն մի արեք նրա հասցեին գովեստի խոսքեր ասելուց։ Նա մի խաղացող է, որի խաղն ինձ հիացնում է ու կարող է փոխել խաղում իրավիճակը։

Նա գերազանց գոլ խփեց «Լևանտեի» դեմ խաղում, բայց չեմ կարծում, որ թիմը կախվածություն ունի նրանից։ Ֆրենկի դե Յոնգն ու Նիկո Գոնսալեսը նույնպես ջանքեր գործադրեցին հաղթանակի համար։ Դա այն է, ինչ բոլորս պիտի անենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել