Lurer.com-ը գրում է.

Ինձ այլեւս չի հետաքրքրում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի դիվանագիտությունը, որը տանում է դեպի Ուկրաինայի կործանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBC հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, սակայն հեռարձակվել է նախօրեին։

Հարցին, թե ինչու է նա այդքան ուղիղ գնահատականներ տալիս ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին, Զելենսկին պատասխանել է. «Երբ դուք աշխատում եք դիվանագիտության մեջ, արդյունք չկա: Այդ ամենը շատ բյուրոկրատական է։ Ուստի նրանց հետ խոսելու իմ ձեւը միանգամայն արդարացված է։ Ես ավելի շատ կյանքեր ունեմ տալու: Ես այլեւս հույզեր չունեմ... Ինձ այլեւս չի հետաքրքրում նրանց դիվանագիտությունը, որը տանում է դեպի իմ երկրի կործանում։ Շատ երկրներ փոխել են իրենց կարծիքը Ուկրաինայի եւ մեր ժողովրդի մասին։ Բայց ես կարծում եմ, որ մենք չափազանց բարձր գին ենք վճարել դրա համար»:

Մարտի սկզբին Զելենսկին ուղղակիորեն դիմել էր ՆԱՏՕ-ին եւ դաշինքին մեղադրել թուլության մեջ՝ այն բանի համար, որ նա Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի չի ստեղծել։

ՆԱՏՕ-ի առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաժարվել են Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել՝ պնդելով, որ այդ քայլը կարող է ավելի մեծ պատերազմի պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել