Armenpress.am-ը գրում է.

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո  հայտարարել է, որ բանակցությունները եղել են բաց և ուղիղ, սակայն՝ կոշտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշվում է ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ, որը մեջբերում է Kurier-ը:

Կանցլերը շեշտել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում  հասկացրել է՝  ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան և առավել կխստանան: Նա շեշտել է, որ հանդիպումը բարեկամական չի եղել: Նահամմերն ասել է, որ ցանկացել է Պուտինի հետ քննարկել հումանիտար հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել