Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Interia Sport-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լեհաստանի հավաքականի ավագը 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել  կատալոնացիների հետ։

Նշվում է, որ «Բարսելոնայի» առաջարկած պայմաններն ամենալավն են եղել բոլոր առաջարկների մեջ։ Ֆուտբոլիստը նույնիսկ բանակցել է «Ման Սիթիի», «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին տարաձայնություններ ունի մյունխենյան ակումբի ղեկավարության հետ․ նրանք լեհ ֆուտբոլիստին առաջարկել էին պայմանագրի երկարաձգում՝ մեկ տարով։

33-ամյա հարձակվողը մյունխենյան ակումբի ղեկավարությանը հայտնել է ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկու համար պահանջում է 65 միլիոն եվրո, բայց գումարը կարող է ավելի ցածր լինել, եթե ներառվեն այլ խաղացողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել