Armenpress.am-ը գրում է․

Իրանի իշխանություններն ԱՄՆ ինը քաղաքացիների ներառել են պատժամիջոցների ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Այս անձինք մասնակից են Իրանի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ միակողմ, անօրինակ պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչությունների ֆինանսավորման ու աջակցության ցուցաբերմանը , ինչպես նաև նպաստում էին տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել