Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալը» պլանավորում է ԱՊԼ վերադարձնել Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարին։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբն առաջին անգամ կապ է հաստատել մադրիդցիների հետ՝ կապված 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հետ։ «Զինագործները» տեղեկատվություն ստացել են, բայց դեռ բանակցությունները չեն զարգացրել, սակայն բելգիացու հանդեպ հետաքրքրվածությունն իրական է։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», բայց  հաղորդվում է, որ Ազարը մտադիր է մնալ «Ռեալում» ու պայքարել հիմնական կազմում տեղի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել