Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն, որը կյանքից հեռացել է այս չորեքշաբթի՝ երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո, գրում է m24.ru-ն։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Քրիստոս Ամենափրկիչ տաճարում անցկացրել է  Ժիրինովսկու հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ հավաքվել էին քաղաքական գործչի հարազատներն ու ընկերները, համախոհները։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել